Լարի Քինգի ընտանիքում ողբեգություն է․ աշխարհառչակ հեռուստաաստղը մեկ ամսում կորցրել է իր ժառանգներից երկուսին

Աշխարհառչակ լրագրող, հեռուստահաղորդավար Լարի Քինգը ընտանեկան ողբերգություն է ապրում։ Հեռուստատաաստղը օրեր առաջ կորցրել է միակ դստերը։ 51-ամյա Չայա Քինգը երկար ժամանակ պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ, սակայն չի կարողացել հաղթել հիվանդությունը։

Բայց մինչ այս Լարի Քինգի ընտանիքում մի քանի շաբաթ առաջ կրկին սարսափելի դժբախտություն էր տեղի ունեցել․ մահացել էր Քինգի 65-ամյա որդին՝ Էնդին, որին նա որդեգրել էր 60-ական թվականներին։ Նրա մահվան պատճառները դեռ հայտնի չեն։ Այժմ հաղորդավարը շատ ծանր հոգեկան վիճակում է, ինչպես նաև ունի առողջական խնդիրներ, քանզի անցյալ տարի նա ուղեղի կաթված էր ստացել։ Չնայած բոլոր դժբախտություններին ու խնդիրներին՝ 86-ամյա հաղորդավարը դեռ եթեր է դուրս գալիս։ Գործընկերներն ասում են, որ աշխատանքի գալով Քինգն ավելի հեշտ է տանում կորուստները։ Հեռուստաաստղն ունի ևս երեք որդի՝ Լարի-կրտսերը, Չենսը և Քենոնը։