Ջանլուկա Վակին ու նրա հղի ընկերուհին հանգստանում են զբոսանավի վրա․ զույգն ակնարկել է ապագա երեխայի սեռի մասին

53-ամյա Ջանլուկա Վակին և նրա 25-ամյա սիրելին՝ Շերոն Ֆոնսեկան ամառն անցկացնում են Սարդինիայի ափին։ Ինստագրամում պարելով հայտնի դարձած իտալացի գործարարը, որը ստացել է «պարող միլիոնատեր» մականունը, մտերիմների հետ հանգստանում է զբոսանավի վրա:

Շուտով ծնողներ դառնալ պատրաստվող զույգը չի մոառացել նաև սիրելի շան մասին ու Օլաֆ անունով լաբրադորը նույնպես նրանց հետ վայելում է ամառային ժամանցը։ Մայիսին, երբ հայտնի դարձավ Շերոնի հղիության մասին, մամուլում գրում էին, որ զույգը որդի է ունենալու: Բայց մի քանի օր առաջ Ջանլուկան Ինստագրամումում ակնարկել էր, որ իրենք դուստր են ունենալու: Երկուսի համար էլ երեխան առաջինն է։