«Սիրել՝ նշանակում է ամեն օր քրտնաջան աշխատել»․ Մանե Մխոյանի անկեղծ զրույցն ու 2 նոր ֆոտոշարքերը

Դերասանուհի, հաղորդավարուհի Մանե Մխոյանը կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում ստիպված եղավ բոլոր դերասանների նման հեռու մնալ սիրելի բեմից, բայց շարունակեց աշխատել «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում՝ հետևելով պարետատան բոլոր ցուցումներին։ Այժմ տաղանդավոր դերասանուհին միանգամից երկու նոր ֆոտոշարք ունի, որոնց առաջին կադրերը տրամադրել է Showbiz.amին։ Հարցազրույցի ընթացում Մանեին առաջարկվել են անավարտ նախադասություններ, որոնք շարունակելով՝ նա իր մասին շատ հետաքրքիր մանրամասներ է բացահայտել։

Կին լինելը բավականին դժվար գործ է, բայց շատ հաճելի։

Կյանքը շատ կարճ է, որ հրաժարվեմ նոր փորձություններից։

Հանուն սիրո պատրաստ եմ նվիրվել մինչև էությանս վերջին կաթիլը։

Սիրել՝ նշանակում է ներել, հանդուրժել, հարգել, զիջումների գնալ։ Մի խոսքով, սիրել՝ նշանակում է ամեն օր քրտնաջան աշխատել։

Մասնագիտությանս մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս ուրիշ մարդու ճակատագրով ապրելու հնարավորությունը։

Ինձ կարող են ստիպել կարիերայից ժամանակավորապես հրաժարվել կյանքի նոր մարտահրավերները ու փորձությունները, բայց թե կոնկրետ որո՞նք են դրանք՝ չգիտեմ։

Իմ կյանքն անգույն կլինի առանց իմ երազանքների ու առանց իմ մասնագիտության։

Ամենից շատ երազում եմ խաղաղության մասին, այդ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Երազում եմ մտքի ու հոգու խաղաղության մասին։

Ամենից շատ սիրում եմ կյանքը։

Բնավորությանս ամենալավ կողմն այն է, որ փորձում եմ ամեն ինչում գտնել լավ կետեր ու բռնվել այդ կետերից։

Բնավորությանս ամենավատ կողմն էլ այն է, որ երբեմն համբերատար չեմ գտնվում և շատ արագ բռնկվում եմ։

Երբ փոքր էի, երազում էի ու հուսամ դեռ շատ երկար ժամանակ կմնամ երազող։

«Առաջին անգամ սիրահարվել եմ․․․» նախադասության շարունակությունը մի օր անպայման կասեմ։

Եթե երեք բառով նկարագրեմ ինձ, ապա կասեմ հանդուրժող, շատ էմոցիոնալ ու երբեմն համբերատար։

Եթե կարողանայի իմ կյանքում որևէ բան փոխել, ապա այդ հնարավորությունը կտայի մեկ այլ մարդու, որն իսկապես ցանկություն ունի իր կյանքում որևէ բան փոխել, իսկ ես ինձ մոտ ամեն ինչ կթողնեի այնպես, ինչպես եղել է։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան