«Եթե ես պետք է լիրբ լինեմ, ուրեմն կլինեմ ամենավատը».Հրուշ Աճեմյան

Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նոր ու շքեղ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Լուսանկարում Հրուշը ցուցադրել է փարթամ կուրծքն ու շքեղ ներքնազգեստը։ Դիմահարդարը պարզապես հիացրել է իր հետևորդներին։
«Ես ամեն ինչ անում եմ կրքով։ Եթե ես պետք է լիրբ լինեմ, ուրեմն կլինեմ ամենավատը»,-անկեղծացել է Հրուշը։

Դիմահարդարի հետևորդները հազարավոր մեկնաբանություններ են գրել` նշելով, որ անչափ գեղեցիկ է ու սեքսուալ։
«Հիասքանչ տեսք ունես»,«կատարյալ ես»,«կրակոտ աղջիկ»,-գրել են հետևորդները։
Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։