Էստոնիայում TikTok-ը երկրի անվտանգության դեմ սպառնալիք են անվանել - Showbiz.am

Էստոնիայում TikTok-ը երկրի անվտանգության դեմ սպառնալիք են անվանել

Էստոնիայի պետական տեղեկատվական համակարգի բաժանմունքն իր աշխատակիցներին արգելել է ծառայողական հեռախոսներով TikTok հավելվածից օգտվել, քանի որ համարում է, որ այն երկրի անվտանգության դեմ սպառնալիք կարող է լինել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այս որոշումը հիմնավորվում է հունիսին ստացված և այլ աղբյուրների միջոցով ավելի ուշ հաստատված տեղեկություններով այն մասին, որ TikTok-ն օգտատերերի մասին չափից շատ տվյալներ է հավաքում։ Բացի այդ՝ այդ հավելվածը հենց հեռախոսի մասին տեղեկություն է ստանում, ինչը թույլ է տալիս անընդհատ հետևել դրա տեղաշարժին և, իհարկե, դրանում պահպանվող տվյալներին»,- նշել է բաժանմունքի պետ Թինու Թամմերը։

Նշվում է, որ տեղեկատվական համակարգերի բաժանմունքն իր որոշման մասին պետական այլ հիմնարակություններին նույնպես տեղյակ է պահել։

Երկրի ՆԳՆ կից տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի Տեղեկատվական անվտանգության ծառայության ղեկավար Ուկո Վալթենբերգը նշել է, որ նախարարությունը դեռևս TikTok-ի օգտագործումը չի արգելել․

«Դեռևս նման արգելք չենք սահմանել, սակայն աշխատանքային խումբ ունենք, որը գնահատում է այդ առաջարկը։ Ներքին գործերի նախարարության համակարգում տեղեկություններ կան բոլոր ծառայողական հեռախոսների մասին, որոնցում TikTok-ը ներբեռնվել է։ Դեպքեր են լինում, որ ոստիկանությանն, օրինակ՝ գործի քննության համար օգտատիրոջ TikTok-ն է անհրաժեշտ է լինում»,- պարզաբանել է Վալթենբերգը։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել «Սողոմոնի երգերը» ֆիլմի իրավունքները. Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Իմ ամենաէլեգանտ ընկերուհի, ով մնացել ա ու մնալու ա». Անի Երանյանը շնորհավորել է Աննա Հարությունյանին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դառնում է 32 տարեկան, ինչի առթիվ դերասանուհի Անի երանյանը համատեղ...
Ավելին