Անաստասիա Ստոցկայան բացահայտել է քաշի կտրուկ կորստի գաղտնիքը

37-ամյա Անաստասիա Ստոցկայան տնային մեկուսացումը օգակար կերպով է անցկացրել: Երգչուհին քաշ է կորցրել ու իր երկրպագուներին պատմել, թե ինչպես է կարողացել կարանտինի ընթացքում բարելավել իր կազմվածքը:

«Ինքնամեկուսացման ընթացքում ես ինձ կարգի բերեցի: Ես հասկացա, որ թե չսկսեմ դա անել, կվերածվեմ Գնդլիկ Բոքոնիկի: Սկսեցի ակտիվորեն սպորտով զբաղվել: Ֆիթնես ակումբները փակ էին, ուստի ես տանն էի մարզվում` գորգի վրա: Սովորական մարմնամարզություն էր. կքանիստներ, թռիչքներ և որովայնի մկանների համար նախատեսված վարժություններ, բայց ամեն օր», – շեշտել է երգչուհին: Այժմ Ստոցկայան կշռում է 55 կիլոգրամ և ունի 171 սմ հասակ: Այնուամենայնիվ, նա դեռ դժգոհ է իր կազմվածքից և որոշել է շարունակել աշխատել իր վրա: «Ինձ պետք է մի քիչ էլ նիհարել: Չորս կիլոգրամ հաստատ պետք է կորցնեմ», – վստահ է երիտասարդ մայրիկը: