Երկրպագուները շնորհավորում են Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուին նշանադրության կապակցությամբ

Ինստագրամյան հետևորդները Կրիշտիանու Ռոնալդուի սիրեցյալի՝ Ջորջիանա Ռոդրիգեսի միկրոբլոգը հեղեղել են՝ շնորհավորելով նրան նշանադրության կապացությամբ:
Նրա և ֆուտբոլիստի նշանադրության մասին լուրերը սկսել են շրջանառվել, երբ Ջորջիանան կիսվել է ֆուտբոլիստի հետ լուսանկարով՝ դրան կից գրելով «Այո»:
Չնայած կադրում չի երևում Ջորջիանայի ձեռքը, սակայն հետևորդները համոզված են, որ Ռոնալդուն նրան առաջարկություն է արել և ստացել է դրական պատասխան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այն հարցին, թե արդյոք նա ցանկանում է ամուսնանալ Ջորջիանայի հետ, Ռոնալդուն պատասխանել էր. «Իհարկե, ես սիրում եմ նրան: Մենք անպայման մի գեղեցիկ օր կամուսնանանք: Դա ի միջի այլոց իմ մայրիկի երազանքն է: Այնպես, որ այո, ինչու ոչ, դա հիասքանչ կլինի: Նա նաև իմ լավագույն ընկերն է, մենք շատ ենք զրուցում: Ես բացում եմ իմ սիրտը նրա մոտ, նա էլ ինձ մոտ»: