Էմմին, Շպռոտը, Հռիփսիմե Հակոբյանն ու մյուս հայտնիները՝ Արմինկայի 47-ամյակի խնջույքին

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան օրերս տոնել է 47-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել։ Նա լուսանկարներ է հրապարակել խնջույքից և գրել է, որ սիրում է բոլորին։

Արմինկայի հյուրերի թվում են եղել երգչուհիներ Էմմին, Հռիփսիմե Հակոբյանը, Շպռոտը և այլք: Երգչուհու կազնակերպած խնջույքի թեմատիկան եղել է սպիտակ գույնի մեջ, բոլոր հյուրերն այդ գույնի զգեստով են եղել։

Ավելի վաղ Արմինկան ծննդյան առթիվ սոցցանցերի իր էջերում գրառում էր կատարել. «Բարև 47: Դու ինձ չես վախեցնում և չես ամաչեցնում»: