Ինչպե՞ս ճիշտ պայքարել կնճիռների դեմ

Կանգնեցնել ծերացման գործընթացը չի կարող ոչ մեկ, սակայն  հնարավոր է այնպես անել, որ տարիքային փոփոխություններն այդքան նկատելի չլինեն: Մաշկի ճիշտ խնամքն օգնում է ոչ միայն գեղեցիկ, թարմ տեսք ունենալ, այլև կանխել վաղաժամ կնճիռների առաջացումը և նույնիսկ ծերության տարիներին հպարտանալ խնամված մաշկով:
Մաշկը ճիշտ խնամելու համար, սակայն, հարկավոր է հետևել մի քնաի կարևոր խորհուրդների․

Կանացի օրգանիզմը սեռական հասունության շրջան մտնելուն պես սկսում է արտադրել պրոգեստերոն հորմոնը, որը կարող է մաշկը չորացնել։ Այդ պատճառով էլ վաղ տարիքից անհրաժեշտ է խոնավացմանը հատկացնել բավարար ժամանակ, սա ծերության նշանների առաջացման լավագույն կանխարգելումն է։ Ամինաթթուներ, հակաօքսիդիչներ, հանքանյութեր և վիտամիններ պարունակող խոնավացնող ցերեկային քսուքները պայքարում են այս նշանների դեմ։

Սնուցող քսուք ընտրելիս պետք է անպայման սրվակի կամ տուփի վրա կարդալ, թե այն որ տարիքային խմբի համար է նախատեսված: Եթե դուք 25 տարեկան եք և արդեն կնճիռներ եք նկատում, չի նշանակում, թե պետք է օգտագործեք 30- 35 տարեկան կանանց համար նախատեսված քսուքներ: Շատերը կարծում են, թե այդպիսով ավելի արդյունավետ են պայքարում կնճիռների դեմ, սակայն դա մեծ թյուրիմացություն է: 25 և 35 տարեկան կանանց մաշկը տարբեր պատճառներով է կնճռոտվում: Երիտասարդ տարիքում մանր կնճիռները, որպես կանոն, գոյանում են դիմախաղից, իսկ ավելի հասուն տարիքում՝ մաշկի խոնավության պակասից: Սա նշանակում է, որ խնամքի միջոցներն էլ պետք է տարբեր լինեն: Օրինակ՝ հատուկ աչքերի շուրջը խնամող քսուքներ կան, որոնք նախատեսված են դրանց անկյուններում գոյացած կնճիռները հարթեցնելու համար: Եվ կան քսուքներ, որոնք օգտագործում են միայն բերանի շուրջը գոյացած կնճիռների դեմ:

Հիշեք որ սխալ կենսակերպը կարող է ոչնչացնել ցանկացած կոսմետիկ միջոցի արդյունք: Ազատվեք վնասակար սովորություններից,հիշեք, որ շաքարավազը երիտասարդության գլխավոր թշնամիներից մեկն է։ Շքարավազի օրական առավելագույն չափաբաժինը չպետք է գերազանցի վեց թեյի գդալը։ Շաքարն առաջացնում է բորբոքվածություն, կրճատում կոլագենի և էլաստինի արտադրությունը, իսկ սա էլ իր հերթին հանգեցնում կնճիռների առաջացմանը։ Ճիշտ դիետան նույնքան կարևոր է, որքան և մաշկի ճիշտ խնամքը։

Խմեք հնարավորինս շատ մաքուր ջուր, երկար ժամանակ մի  ընդունեք արևային լոգանք։
Եվ ամենակարևորը՝  մի դադարեք ժպտալ: Չէ որ գեղեցիկ կինը, նախ և առաջ երջանիկ կինն է: