Մելանյա Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան Վարդերի պարտեզի բարեկարգման աշխատանքների արդյունքները (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, իր թվիթերյան օգտահաշվում ներկայացրել է Սպիտակ տան Վարդերի պարտեզի՝ գրեթե 60 տարվա ընթացքում առաջին վերանորոգման աշխատանքների արդյունքները, գրում է Daily Mail-ը։

Բարելավման աշխատանքներից հետո այգու մեջտեղի հատվածում կանաչապատ տարածություն է, իսկ կողային հատվածներում՝ կրաքարային սալաքարերով նոր ուղիներ։

Պարտեզում հիմնականում գերակշռում են սպիտակ վարդերը։ Հաղորդվում է, որ բարելավման աշխատանքների ընթացքում այգուց հեռացվել է 10 խնձորենի, քանի որ ստվեր են գցել պարտեզի մյուս ծաղիկների վրա։ Դրանք տեղափոխվել են Սպիտակ տան ջերմոց։

Նշվում է, որ առաջին տիկնոջ նպատակը պարտեզն իր արմատներին՝ Ջոն Քենեդիի նախագահության տարիներին դիզայներ և բարերար Ռեյչլ Լամբերթ Մելոնի նախագծած տեսքին վերադարձնելն է եղել։

Մելանյա Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը բարեկարգված Վարդերի պարտեզի պատվին ընդունելություն կանցկացնեն, իսկ Հանրապետական ազգային համագումարում առաջին տիկինը ելույթ կունենա հենց պարտեզից:

Սպիտակ տունը չի հրապարակել բարեկարգման աշխատանքների համար ծախսված գումարի չափը, սակայն, ըստ հաղորդման, այն ֆինանսավորվել է մասնավոր նվիրատվությունների հաշվին:

Melania Trump and President Donald Trump will host a private reception for the donorsPaid for by private donations, the first lady returned the garden to its roots, honouring the original design by Bunny Mellon, made at the request of President John F. Kennedy in 1962Melania Trump: First lady unveils White House Rose Garden ...First lady Melania Trump unveils White House Rose Garden ...First lady Melania Trump unveils White House Rose Garden ...First lady Melania Trump unveils White House Rose Garden ...First Lady Melania Trump Unveils White House Rose Garden RenovationsFirst lady Melania Trump unveils White House Rose Garden ...Thread by @GeorgenewsOrg, Office of the First Lady, August 22 ...