Պեպեններ և մաշկի լայնացած ծակոտիներ. Բելլա Հադիդը անկեղծ լուսանկար է հրապարակել ու հիացրել հետևորդներին

Աշխարհառչակ մոդել Բելլա Հադիդը նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում ու հիացրել հետևորդներին իր բնական գեղեցկությամբ:

Նոր լուսանկարում Բելլան ներկայացել է առանց դիմահարդարման ու առանց հատուկ էֆեկտների, որոնք շտկում են թերությունները: Մոդելն, ընդհակառակը, որոշել է ցույց տալ, թե ինչպիսի տեսք ունի իրականում: Նրա հետևորդներին դուր է եկել մոդելի անկեղծությունը, որը չի վախեցել ցույց տալ, որ ունի պեպեններ, մաշկի լայնացած ծակոտիներ ու անհարթություններ: Մարդիկ բարձր են գնահատել նրա բնական գեղեցկությունը: