Ռուպերտ Գրինթը դարձավ 32 տարեկան․ հետաքրքիր փաստեր դերասանի մասին

2000 թվականի մայիսի վերջում Warner Bros. կինոստուդիան հայտարարեց Ջոնանա Ռոուլինգի ռոմանի վրա հիմնված «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի երեք գլխավոր դերերի համար կայանալիք քասթինգի մասին։ Թեկնածուների թվում դիտարկվում էին երեխաներ, որոնց տարիքը տատանվում էր 9-ից մինչև 11-ի սահմաններում։
11-ամյա Ռուպերտ Գրինթը իմացավ քասթինգի մասին «BBC»-ի եթերում հաղորդում դիտելիս։ 2000 թվականի օգոստոսի 8-ին հրապարակվեց, որ Ռուպերթը ստացել է Ռոնի դերը:
2001 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմի պրեմիերան, որը Ռուպերթին բերեց համաշխարհային ճանաչություն։
Դերասանն այսօր ամբողջ աշխարհում ունի միլիոնավոր երկրպագուներ, ովքեր խենթանում են «Հարի Փոթեր»-ի ֆիլմաշարում նրա կերտած դերի համար։ Նշենք, որ բնավորությամբ  Ռուպերտը քիչ է տարբերվում իր հերոսից։

  • Ինչպես և իր հերոսը՝ Ռոն Ուիզլին, Գրինթը ևս տառապում է արախնոֆոբիայով, որը նշանակում է՝ վախ սարդերից։
  • Ռուպերտը երկար տարիներ սիրահարված է եղել Էմմա Ուոթսոնին, սակայն սիրահարվածությունը հասուն տարքիում վերափոխվել է ամուր ընկերության։
  • Ռուպերտը նույնպես մեծացել է բազմազավակ ընտանիքում․ նա ունի մեկ եղբայր և երեք քույր։
  • Ինչպես ֆիլմում, իրական կյանքում նույնպես Ռուպերտը շատակեր է,․ ամենից շատ նա սիրում է շոկոլադե կոնֆետներ։