«Փորձում են լրացնել բացը». ինսայդերը` Քիմի ու Քանյեյի հարաբերությունների մասին

Շաբաթ օրը Քիմը կիսվել է Կոլորադո կատարած իրենց ընտանեկան ուղևորության լուսանկարներով: Քիմը, Քանյեն և իրենց երեխաները ժամանցն անցկացնում էին Քորթնի Քարդաշյանի և իրենց ընտանիքի ընկեր Հարի Հադսոնի ընկերակցությամբ:

Զույգն ամեն կերպ փորձում է վերականգնել հարաբաերությունները, և այդ մասին ամերիկյան լրատվամիջոցներից մեկին հայտնել է նաև Քիմին ու Քանյեյին մոտ կանգնած, բայց գաղտնի նմալ ցանկացող աղբյուրը: «Նա դեռ զբաղված է իր երաժշտական գործունեության և նախագահական արշավի աշխատանքներով, բայց երեխաներին շատ էր կարոտել և գնացել էր հատուկ նրանց տեսնելու համար: Ամուսինները փորձում են լրացնել բացը ու գոնե հանգստյան օրերին ողջ ժամանակը հատկացնել երեխաներին ու ընտանեկան ժամանցին»,- ասել է ինսայդերը: