Victoria’s Secret-ի հրեշտակը մերկ լուսանկարներ է հրապարակել

Բրազիլացի սուպերմոդել և Victoria’s Secret-ի «հրեշտակ» Իզաբել Գուլարը մերկ լուսանկարվել է և զարմացրել երկրպագուներին։ Լուսանկարը մոդելը հրապարակել է իր ինստագրամյան էջում։

Լուսանկարում Գուլարն ամբողջովին մերկ է, և ձեռքերով կուրծքը ծածկել է։ Նա կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով և թանկարժեք զարդերով։

Երկրպագուները ևս անտարբեր չեն մնացել և կից իրենց մեկնաբանություններն են թողել։ Իզաբելի հետևորդները գնահատել են մոդելի անթերի կազմվածքն ու մաշկի գեղեցիկ արևայրուքը։