Դևիդ Բեքհեմը օգտագործում է կնոջ բրենդի կոսմետիկան ու ներկայանում որպես մոդել

Դևիդ Բեքհեմը հաճախ է օգտագործում «Victoria Beckham Beauty» կոսմետիկան: Ֆուտբոլիստի կինը և այդ ապրանքանիշի հիմնադիր Վիկտորյա Բեքհեմը խոսել է այդ մասին ինստագրամյան ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Նա իմ լավագույն մոդելն է և իմ ամենամեծ երկրպագուն: Դևիդը հենց նոր գրեց, որ դեմքի շիճուկը վերջացել է, կգնամ էլի կբերեմ նրա համար: Նա նաև սիրում է իմ բրոնզերներն ու հայլայթերները»,- ասել է Վիկտորյան: Իսկապես, «Victoria Beckham Beauty» բրենդի ինստագրամյան էջում Դևիդ Բեքհեմը ներկայացել էր որպես մոդել ու գովազդել փրայմերներ և հայլայթերներ: