Ե՞րբ Ջասթին Բիբերի և Հեյլիի ընտանիքը կհամալրվի նոր անդամով

ՀեյլիՋասթին Բիբերն ու Հեյլին աշխատում են մի շարք նախագծերի վրա․ երգիչը երկրպագուների համար նոր հիթեր է նախապատրաստել ու բավականին երկար ժամանակ է անցկացնում Լոս Անջելեսում գտնվող ձայնագրման ստուդիայում, իսկ մոդելը մշտապես մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի։
Սակայն վերջերս համացանցում ակտիվ քննարկում են, թե երբ աստղային զույգի ընտանիքը կհամալրվի նոր անդամով։
Օրեր առաջ Ջասթինը լուսանկար էր հրապարկել, որտեղ նրա գրկում գտնվում էր Հեյլիի ավագ քրոջ նորածին փոքրիկը։
«Իմ փոքրիկ զարմուհին՝ Այրիսը։ Ամենափափուկն ու գեղեցիկը աշխարհում։ Նա հրաշք է»,- լուսանկարին կից գրել էր Ջասթինը։

Լուսանկարը րոպեների ընթացքում հեղեղվել էր մեկնաբանություններով, այս հրապարակման կողքով անտարբեր չէր կարողացել անցնել անգամ դերասան Դուեյն Ջոնսոնը, ով մեկնաբանությունների բաժնում գրել էր․ «Լրիվ համոզված եմ, որ դու ու Հեյլին երեխա կունենաք 2021 թվականին»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարին՝ ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ, Ջասթինն ասել էր Հեյլիին․ «Մենք հիմա մի փոքր կճամփորդենք աշխարհով մեկ, իսկ շրջագայությունից հետո երեխա կունենանք»։