Թինա Կունակին Վենսան Կասելի հետ բացառիկ կադրեր է հրապարակել ամուսնության երկրորդ տարեդարձի առթիվ

Երկու տարի առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին, Վենսան Կասելը և Թինա Կունակին ամուսնացան Ֆրանսիայի հարավարևմուտքում գտնվող Բիդարտ փոքրիկ քաղաքում: Իսկ 53-ամյա դերասանի և 23-ամյա մոդելի ամուսնության երկրորդ տարեդարձը մեզ թույլ տվեց տեսնել այդ հարսանիքի հեքիաթային մթնոլորտը:

Թինան ամուսնության օրվա առթիվ իր ինստագրամյան էջում հրապարակել է հարսանեկան նկարների մի ամբողջ շարք: Այդ լուսանկարներից շատերը մինչ օրս չէին հրապարակվել: Լուսանկարներում ներկայացված է հարսնացուի և փեսայի պատրաստվելը, հյուրերի բազմությունը, որոնց թվում կարելի է տեսնել Թինայի և Վենսանի ընտանիքների անդամներին: