Ինչո՞ւ է Լիլի Ռեյնհարտը բարդույթավորվում բաց տեսարաններից․ ինչպիսի՞ն է դերասանուհին առանց հագուստի

«Ռիվերդեյլ» սերիալի աստղ 23-ամյա Լիլի Ռեյնհարտը խոստովանել է, որ սերիալի նկարահանումների ժամանակ բախվել է որոշ դժվարությունների: Դերասանուհու խոսքով ՝ իրեն անհարմար է եղել նկարահանվել այն տեսարաններում, որտեղ նա պետք է հանդես գար ներքնազգեստով։ Պարզվում է ՝ դերասանուհին բարդույթավորվել է իր կազմվածքի պատճառով։
Այս մասին Նա պատմել է Los Angeles Times-ի հետ իր հարցազրույցում ։

«Իմ մարմինը նման չէ «The CW» հեռուստաալիքով հեռարձակվող աղջիկների մարմիններին. ես բարակ իրան չունեմ, ոտքերս իդեալական չեն և ես նիհար չեմ: Անցյալ եթերաշրջանում ես ստիպված էի նկարահանվել ներքնազգեստով տեսարանում, ու դա ինձ համար բարդ էր: Ես չէի ուզում դա անել, բայց ոչ ոքի այդ մասին չէի պատմում։ Ինձ չեն ստիպել, ես դա արել եմ, քանի որ դա եղել է իմ աշխատանքը։ Բայց ես վատ էի զգում դրա համար»,- հիշում է Լիլին։

Չնայած այս բոլոր դժվարություններին Լիլին կարողացել է ընդունել իր սեփական մարմինը, ու նկարահանվել է այդ տեսարաններում այն հույսով, որ դրանք կարող են ոգեշնչել իր երկրպագուներին ու հանդիսատեսին։
Լիլին պատմել է, թե ինչպես են իր գործընկերներից ոմանք ներքնազգեստով տեսարաններում նկարահանվելուց առաջ 12 ժամ սովի մատնվում։ Նա ցանկացել է, որ սերիալի երկրպագուները սովորական մարմին տեսնեն։

«Ես չեմ կարող քարոզել բոդիպոզիտիվիզմ, եթե իմ օրինակով չեմ ոգեշնչում մարդկանց։ Այնպես որ, նույնիսկ եթե ես լավ չէի զգում ինձ այդ տեսարաններում, միևնույն է, ես ցանկանում էի, որ մարդիկ տեսնեն իմ մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա։ Ես դա արել եմ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ նրանք պետք է համապատասխանեն ինչ-որ ստանդարտների»,- եզրափակել է իր խոսքը դերասանուհին։