«Ցավոք, առողջական խնդիր եմ ունեցել». Իննա Խոջամիրյանը` հիվանդանոցում հայտնվելու մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն օրերս Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում էր, որ դերասանուհին հիվանդանոցում է, իսկ նրա համար այդ պահին երգում էին դերասան Վահե Զիրոյանն ու դերասանուհի Օլյա Հակոբյանը:

«Յուրաքանչյուրը պարտավոր է առնվազն երկու գիժ ունենալ, ովքեր քո ամենանեղ պահին կհասնեն, բայց առիթը բաց չեն թողնի` խնամակալությունը 6/8 քեֆ դարձնել»,- հրապարակված տեսանյութին կից գրել է դերասանուհին:

Ավելի վաղ ևս Իննան հրապարակում էր արել հիվանդանոցից։ Դերասանուհին գրառում է կատարել և անդրադարձել առողջական խնդրին, շնորհակալություն հայտնել բոլորին` զանգերի, հաղորդագրությունների, մեկնաբանությունների համար: Նա ասել է, որ չէր պատկերացնում, որ իր տեղադրած վերջին տեսանյութի հետ կապված անհանգստության նման ալիք կբարձրանա:

«Ցավոք, առողջական խնդիր ունեցել եմ, բայց դա հուլիսին էր: Ուղղակի, քչփորելով իմ հիվանդանոցային արխիվը, երեկ որոշեցի տեսանյութ հրապարակել: Ես լավ եմ, առողջ եմ և նույնը ձեզ եմ մաղթում: Այս տարի կարևորը առողջ լինելն է»,- ասել է Իննան: