Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն գովազդող հսկայական գովազդային վահանակի լուսանկարը (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, չնայած ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ ամուսնական խնդիրներին և ստեղծված ընտանեկան ճգնաժամին, շարունակում է աշխատել իր նախագծերի վրա, գրում է Daily Mail-ը։

Երկուշաբթի իրապատում շոուի աստղը երկրպագուներին ցուցադրել է Լոս Անջելես քաղաքի Սանսեթ ծառուղի փողոցում տեղակայված իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն գովազդող հսկայական գովազդային վահանակը։

«Շուտով։ Սա իմ ամենասիրած հավաքածուներից մեկն է»,- Ինստագրամում ներքնազգեստի իր նոր հավաքածուի գովազդի համար արված ֆոտոշարին կից գրել է ամերիկահայ աստղը։

Հրապարակելով նաև Սանսեթ ծառուղում գտնվող Andaz հյուրանոցի վրա փակցված գովազդային վահանակը՝ նա գրել է․ «Հապա տեսեք, թե ինչ խելահեղություն է»։

KKW Beauty-ի հիմնադիրը վերջերս իր ամուսնությունը փրկելու նպատակով Դոմինիկյան Հանրապետությունում ընտանեկան հանգստի էր մեկնել 43-ամյա Քանյե Ուեսթի հետ։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ու ամուսնու հարաբերությունները սրվել էին Քանյե Ուեսթի՝ Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքի ժամանակ արած բազմաթիվ սկանդալային հայտարարություններից հետո։