Անտոնիո Բանդերասը բուժվել է ու հաղթահարել COVID-19-ը. դերասանը նոր լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել

Հոլիվուդյան աստղ ու հայտնի դերասան Անտոնիո Բանդերասն իր 60-ամյակի օրը` օգոստոսի 10-ին հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով:

Բարեբախտաբար, սիրված դերասանին հաջողվել է բուժվել և արագ կազդուրվել: Բանդերասն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարով ու դրան կից արված գրառման միջոցով: «21 օր կարգապահությամբ կարանտինային ռեժիմին հետևելուց հետո կարող եմ ասել, որ հաղթահարել եմ COVID-19 վարակը: Ես առողջացել եմ»,- գրված է դերասանի գրառման մեջ: