Բելլա Հադիդը պատմել է իր հիվանդության մասին, որով տառապում է 14 տարեկանից

23-ամյա Բելլա Հադիդը խոսել է Լեյմի հիվանդության և դրա հետ դեմ տարած իր պայքարի մասին: Բորելիոզը (ինչպես այլ կերպ կոչվում է այս հիվանդությունը) հիվանդություն է, որն առավել հաճախ փոխանցվում է միջատի խայթոցի միջոցով:

Ինստագրամի Stories բաժնում մոդելը մի շարք գրառումներ է կատարել ու նկարագրել տհաճ ախտանիշները, որոնց հետ նա ապրում է շուրջ 8 տարի: Դրանց թվում են սրտի անկանոն  զարկերը, տրամադրության կտրուկ փոփոխությունները, մարմնի ցավը, ավելորդ քրտնարտադրությունը, սրտխառնոցը, ծանր շնչառությունը, անքնությունը, գլխացավերը, անհանգստությունը և այլն:

«Ամեն օր ես պարադիր զգում եմ այդ ախտանշաններից առնվազն 10-ը: Սա սկսվել է մոտ 14 տարեկան հասակից, բայց ախտանշանները ավելի ցայտուն են դարձել 18-ից հետո: Դա ազդել է իմ հիշողության վրա, մեկ անգամ ես մոռացել էի, թե ինչպես հասնել Սանտա Մոնիկա Մալիբուից, որտեղ ես ապրում էի: Ես շատ հիվանդ էի ու այլևս չէի կարողանում ձիավարել ու ստիպված էի վաճառել իմ ձին, քանի որ չէի կարողանում զբաղվել սիրելի սպորտաձևով: Մինչ այս հիվանդությունը երազում էի պրոֆեսիոնալ կերպով զբաղվել ձիասպորտով»,- պատմել է Բելլան: