Էլզա Պատակին խոստովանել է, որ Քրիս Հեմսվորթի հետ իր ամուսնությունը կատարյալ չէ

44-ամյա դերասանուհի Էլզա Պատակին և 37-ամյա դերասան Քրիս Հեմսվորթը արդեն 10 տարի է, ինչ ամուսնացած են: Գեղեցիկ զույգը դաստիարակում է երեք երեխա՝ ստեղծելով կատարյալ և երջանիկ ընտանիքի տպավորություն:
Վերջերս «Body + Soul» լրատվամիջոցի հետ հարցազրույցում Պատակին խոստովանել է, որ Հեմսվորթի հետ իրենց հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ:
«Զվարճալի է, որ մարդիկ մեզ համարում են իդեալական զույգ։ Դա այդպես չէ։ Մենք ունեցել ենք վերելքներ և անկումներ, և մենք դեռ շարունակում ենք աշխատել մեր հարաբերությունների վրա։ Ես կարծում եմ, որ հարաբերությունները մշտական աշխատանք են։ Դա այնքան էլ հեշտ չէ»,- պատմել է Էլզան ։

Բացի այդ, դերասանուհին բացահայտ պատմել է այն մասին, որ մոր դերը նրան այդքան էլ հեշտ չի տրվել:
«Ես հիշում եմ, որ խառնվել էի, երբ ծնվեց Ինդիան։ Ես կարծում էի, որ իմ կյանքը կմնա նույնը, երբ ես երեխաներ ունենամ, և ես կկարողանամ զբաղվել աշխատանքով։ Քրիսը գալիս էր տուն և հարցնում, թե ինչպես է անցել օրս, իսկ ես հպարտություն չէի զգում ՝ պատասխանելով, որ ես պարզապես մայր եմ։ Չնայած պետք է զգայի, քանի որ մայր լինելն աշխարհի ամենադժվար և մեծագույն աշխատանքն է»։
Ավելի վաղ Էլզան պատմել էր, որ իր ամուսնուն նույնպես հեշտ չէր դերասանական կարիերան համատեղել հայրության հետ։ Բայց Քրիսը միշտ առաջին տեղում է դնում ընտանիքը:
«Նա միշտ փորձել է անել ամեն ինչ, որպեսզի լինի լավագույն հայրը, և երբեք չի հիասթափեցրել ինձ. Ես միշտ գիտեի, թե ինչն է կարևոր նրա կյանքում ՝ ընտանիքը»։