«Իսկական, հայկական․․․»․ «Սուպեր Ժորիկը» Արցախի բարբառով է խոսել ու հայտնել է, թե ինչ նորություն ունի երկրագուների համար

Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ «Սուպեր Ժորիկը», որը հայտնի է իր հումորային հիթերով, անակնկալ է պատրաստում երկրպագուների համար։ Պրոդյուսեր Սոֆիա Գուլյանն այդ մասին պատմել է Instagram-ի իր էջում։
«Նոր, թույն երգ սպասեք Սուպեր Ժորիկից»,- տեսանյութին կից գրել է նա։
Տեսանյութում Սոֆիան պատմում է, որ «Սուպեր Ժորիկը» պատրաստվում է նոր հիթի ձայնագրությանը և շուտով կներկայացվի նրա երրորդ երգը։ Այդ պահին նրան է մոտենում Գալուստյանը, նրա հետևորդներին «բարևչիկներ» փոխանցում, ապա սկսում է խոսել Արցախի բարբառով․ «Բարև, մատաղ ինիմ, հո՞ւնց ես»,-ասում է նա։

Հիշեցնենք, որ 2019թվականի նոյեմբերին Գալուստյանը ներկայացրել էր «Սուպեր Ժորիկը» առաջին տեսահոլովակը, որը շատ սիրվեց։
«Хочу тибя любицца» երգի տեսահոլովակը կես տարում ավելի քան 60 միլիոն դիտում է հավաքել։ Այնուհետև նա ներկայացրեց «Золото» հիթը, որը նույնպես մեծ հաջողություն ունեցավ։