Ջենիֆեր Լոուրենսը և Քուք Մարոնին կես տարվա ընթացքում առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը

30-ամյա Ջենիֆեր Լոուրենսին և նրա ամուսնուն ՝ 36-ամյա Քուք Մարոնիին կարանտինային ռեժիմը և կորոնավիրուսը թույլ էին տվել երկար ժամանակով խուսափել պապարացիների օբյեկտիվներից: Սակայն երեկ լրագրողներին հաջողվել է կես տարվա ընթացքում առաջին անգամ հետևել զույգին։
Ջենիֆերն ու Քուքը, ըստ ամենայնի, տանից դուրս էին եկել ալկոհոլային խմիչքների խանութից գնումներ կատարելու համար, քանզի Քուքի ձեռքում երևում է երկու շիշ գինի։
Զբոսանքի համար Լոուրենսն ընտրել էր Nili Lotan-ի ծաղկային պրինտով զգեստը, որը լրացրել են Gucci-ի պայուսակը և Dior-ի սպորտային կոշիկները:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում, ինչպես և ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դեռևս բավականին ծանր է: Երկրում գրանցվել է հիվանդության ավելի քան 5,7 մլն դեպք։
Ջենիֆերն ու Քուկը հարսանեկան արարողություն են անցկացրել 2019 թվականի հոկտեմբերին Ռոդ Այլենդ նահանգում։ Առաջին անգամ մամուլում նրանց սիրավեպի մասին սկսել են խոսել դեռ 2018- ին, իսկ 2019-ի փետրվարին հայտնի է դարձել, որ զույգը նշանադրվել է ։