Սոբչակը, Բորոդինան և Գալիչը. ո՞վ է ամենից շատ վաստակում Instagram-ում

Քսենիա Սոբչակ
Մեկ տարվա ընթացքում Սոբչակը ստացել է մոտ 1,58 մլն դոլար՝ ինստագրամյան էջում իր գովազդային առաջարկների շնորհիվ։
Դե դա պարզից էլ պարզ էր, ինսչո՞ւ․ էպատաժային հարսանիք Կոնստանտին Բոգոմոլովի հետ, Առաջին ալիքի «Դոկ-թոք» շոուի հաղորդավարի նշանակումը, «Զգուշացեք, Սոբչակ» նախագծում սկանդալային հարցազրույցները չէին կարող մարդկանց թողնել անտարբեր:
Չմոռանանք նշել նաև, որ սեփական վավերագրական կինոարտադրության շրջանակներում աղմկահարույց հետաքննությունները նրան ավելի մեծ ժողովրդականություն բերեցին։

Պոլինա Գագարինա
Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Պոլինա Գագարինան։ Երգչուհին սոցիալական ցանցում վաստակել է 890 հազար դոլար։ Նրա բլոգին հետևում են Instagram-ում 8,4 միլիոն բաժանորդ:
Վերջերս շշուկներ տարածվեցին, որ դերասանուհին բաժանվել է ամուսնուց ՝ Դմիտրի Իսխակովից։ Անձնական կյանքի հանդեպ հետաքրքրությունն ապահովեց նոր հետևորդների ներհոսքը։

Իդա Գալիչ
Երրորդ տեղում հայտնվել է բլոգեր Իդա Գալիչը, որի եկամուտը կազմել է 850 հազար դոլար։ Աստղի ծախսերը քիչ չեն. նա վճարում է հիփոթեքը շքեղ տան համար, ինչպես նաև ապահովում է ծնողներին և փոքր որդուն:

Քսենիա Բորոդինա
Ցուցակում չորրորդն է Քսենիա Բորոդինան։ «Տուն-2» – ի հաղորդավարուհին վաստակել է 770 հազար դոլար։ Քսենիայի ինստագրամյան էջին հետևում է մեծ լսարան ՝ 15,4 մլն մարդ։
«Forbes-ը գնահատել է նախորդ տարվա ջանքերը ։ Շնորհակալություն շատ վստահության համար։ Ես գիտեմ, որ ամբողջությամբ արժանի եմ այս ամենին, քանի որ ես երբեք չեմ գովազդում այն, ինչ ես չեմ սիրում»,- ասել է աստղն ու հավելել,- «Ինձ բերում են ապրանքը, ես սկզբում ինքս եմ ստուգում, իսկ հետո կամ ձեզ եմ խորհուրդ տալիս, կամ հրաժարվում եմ դրանից»։