«Converse»-ը վերամշակված նյութերից սպորտային կոշիկներ է ներկայացրել

«Converse» ապրանքանիշը սկսել է նոր սպորտային կոշիկների արտադրություն, որոնք ստեղծվել են «Renew» էկո-նախաձեռնության շրջանակներում, ինչը նպատակ ունի լուծելու գիտակից սպառման խնդիրները և արտադրության մեջ վերամշակված նյութերի օգտագործումը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: 2020 աշուն-ձմեռ հավաքածուի մեջ ընդգրկված է երկու մոդել` «Chuck 70»-ը և «Chuck Taylor All Star»-ը:

Սպորտային կոշիկները պատրաստված են բարձրորակ նյութերից: Դրանց վերին մասի 30% -ը պատրաստված է վերամշակված պոլիեսթերից, մյուսս 30%-ը վերամշակված բամբակյա գործվածքից, իսկ մնացած 40%-ը` բամբակից: Կոշիկների տակացուն պատրաստելիս օգտագործվել է վուլկանացված ռետինի և «Crater Foam» նյութի խառնուրդից: «Converse»-ի նոր կոշիկները վաճառքում կլինեն օգոստոսի 28-ից: