Rolls-Royce-ը հայտարարել է այս տարի իր ռեկորդային կորուստների մասին

Մեծ Բրիտանիայի Rolls-Royce (RR) ընկերությունը, որը շարժիչներ Է մատակարարում այնպիսի ինքնաթիռների համար, ինչպիսիք են Boeing 787-ը և Airbus A350-ը, հայտարարել Է այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային կորուստների մասին՝ 5,4 միլիարդ ֆունտ (ավելի քան 7,1 միլիարդ դոլար) մինչեւ հարկերի պահումը: Այդ մասին Է վկայում RR-ի՝ օգոստոսի 27-ին տարածված հաշվետվությունը, ընկերություն, որն ապրում Է պատմության մեջ արտադրության ամենախոշոր վերակազմակերպումը:Rolls-Royce-ն օգոստոսի 26-ին հայտարարել Է աշխատակիցների ավելի քան 17 տոկոսի կրճատման մասին, որպեսզի կազմակերպությունը ադապտացվի ավիացիոն շուկայի նոր իրողություններին կորոնավիրուսի համավարակից հետո ընկած ժամանակամիջոցում և տարեկան 1,3 միլիարդ ֆունտ (1,59 միլիարդ դոլար) տնտեսի:

Ինչպես հայտարարել Է RR-ի գործադիր տնօրեն Ուորեն Իսթը BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային, այս տարի Rolls-Royce-ից արդեն հեռացել Է 4,5 հազար մարդ:
Սկզբնական պլանների համաձայն՝ ընկերությունը պետք Է 2020 թվականին մատակարարեր 500 ռեակտիվ շարժիչ, բայց այժմ այն կպատրաստի այդ թվի սոսկ կեսը պահանջարկի անկման պատճառով: Իսթի գնահատմամբ՝ շարժիչների պահանջարկն անցյալ տարվա վերջին մակարդակում կվերականգնվի ոչ շուտ, քան մինչև 2025 թվականը:
Rolls-Royce-ն ավիացիոն շարժիչների խոշորագույն արտադրողներից մեկն Է աշխարհում: Ընկերությունում աշխատում Է 52 հազար մարդ, նրանցից 23 հազարը Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: