Ինչպե՞ս են Փերին և Բլումն ընտրել դստեր անունը և ինչպե՞ս է շնորհավորել նորաթուխ ծնողներին Օռլանդոյի նախկին կինը

Օգոստոսի 27-ին հայտնի դարձավ, որ Քեթի Փերին և նրա փեսացուն ՝ Օռլանդո Բլումը ծնողներ են դարձել։ Ծնվել է նրանց դուստրը, ում անվանել են Դեյզի Դավի դուստրը (անունը անգլերենից թարգմանաբար նշանակում է երիցուկ)։ Այս ուրախ լուրով նորաթուխ ծնողներն առաջինը կսիվել են «ՅՈՒՆԻՍԵՖ» -ի հետ։ Հիշեցնենք, որ ամուսինները հանդես են գալիս կազմակերպության բարի կամքի դեսպանների դերում։

Շուտով Բլումի նախկին կինը ՝ Միրանդա Քերը շնորհավորել է զույգին`մեկնաբանություն թողնելով Instagram-ում նրանց գրառման տակ։
«Այնքան ուրախ եմ ձեզ համար։ Չեմ համբերում, երբ եմ տեսնելու նրան»։
Քերը նախկինում էլ չէր թաքցնում իր ջերմ հարաբերությունները նախկին ամուսնու և նրա նոր հարսնացուի հետ ։ People-ին տված հարցազրույցում նա Քեթիի մասին ասել էր.«Ես նրան շատ եմ հարգում»։

Ի դեպ, Us Weekly-ի հետ զրույցում ինսայդերը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել նորածնի անվան ընտրության գործընթացը։ Պարզվում է ՝ Օռլանդոն ցանկացել է դստերը Ֆիոնա անվանել, քանի որ դա «լավ է հնչում»։ Բայց Փերին չի համաձայնվել։
«Քեթիին դուր է գալիս Դեյզի անունը, քանի որ երիցուկն իր սիրելի ծաղիկն է՝ պարզ, մաքուր և արևոտ»,- բացատրել է Օրլանդոն։