Կինոցուցադրություն՝ շների համար

Յակուտսկի կինոթատրոններից մեկը շների համար ֆիլմի հատուկ ցուցադրություն Է անցկացրել Ռուսաստանի կինոյի օրվա առթիվ:
«Կինոյի օրը չի կարող անցնել առանց ֆիլմերի ցուցադրության: Սակայն մարդկանց չի կարելի կինոթատրոններ այցելել Յակուտրայում կարանտինային սահմանափակումների պատճառով, ուստի ցուցադրության հանդիսատեսներն են դարձել ընտանի կենդանիները: Ակցիան յուրատեսակ պատասխան Է դարձել կարանտինային իրողություններին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Դեռ չազդարարված ֆիլմի հատուկ ցուցադրությունը կայացել Է Յակուտսկի Cinema-Center կինոթատրոնում: Հանդիսատես Է դարձել ինը կենդանի:
«Շներին նստեցրել են շախմատաձև, որպեսզի հատուկ հեռավորություն պահպանվի: Հանդիսականներին ապահովել են բժշկական դիմակներով: Ակցիայի չորքոտանի մասնակիցները ֆիլմ են դիտել շան հետ մարդու բարեկամության մասին»,-հայտնում է ՏԱՍՍ-ը: Կինոթատրոնի աշխատակիցների խոսքով՝ Ռուսաստանում սա առաջին կինոցուցադրությունն Է, որն անցկացվել Է հատուկ շների համար:
«Ոչ մեկը չի խախտել կարգապահությունը, սոցիալական հեռավորությունը: Չորքոտանի հանդիսականներն իրենց լավ են պահել և մաքուր, այդուհանդերձ, մենք սեանսից հետո հանգամանորեն ախտահանել ենք հաստատությունը»,-նշել են կինոթատրոնում:
Յակուտսկում կինոթատրոնները համավարակի կապակցությամբ փակ են մարտի 19-ից, սակայն արդեն սեպտեմբերի 15-ից դրանք կարող աշխատանքը վերսկսել այն պայմանով, ինչը թույլ Է տալիս կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը։