100 հերոս` Vogue-ի սեպտեմբերյան շապիկի համար. ամսագրի շապիկներից յուրաքանչյուրը նվիրված է մեկ հերոսի

Իտալական Vogue-ի գլխավոր խմբագիր Էմանուելե Ֆարնետին սեպտեմբերյան համարը վերածել է նորաձևության վերածննդի հանդեպ հույսի: «Անցյալ ապրիլին, երբ որոշեցինք մեր ամսագրի շապիկը սպիտակ թողնել, համոզվեցինք, որ լռությունը հարգանքի ճիշտ նշանն է: Այժմ, գալիք սեզոնի հետ, որը շատ կարևոր նշանակություն ունի նորաձևության համար, մենք կարծում ենք, որ ժամանակն է մեծ հայտարարություններ անելու և հույսի ու գեղեցկության մասին խոսելու: Առաջին անգամ պատրաստել ենք 100 շապիկ, յուրաքանչյուրը նվիրված է մեկ հերոսի: Սա հասարակության դիմանկարն է, որը համբերատար սպասելուց հետո պատրաստ է նորից սկսել կյանքը»,- բացատրել է Ֆարնետին:

Շապիկների հերոսները ժամանակակից աստղերն են. նրանց թվում են` Իրինա Շեյքը, Կայա Գերբերը, Էմիլի Ռատկովսկին, Բելլա Հադիդը, ինչպես նաև անցած տարիների նորաձևության լեգենդար գործիչները և մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն նորաձևության հետ: Նրանցից յուրաքանչյուրը ամսագրի խնդրանքով պատմել է իր կյանքի պատմությունը: