Իլոն Մասկը ստեղծել է ուղեղի իմպլանտ, որը կօգնի բուժել կաթվածը, Ալցհայմերի հիվանդությունն ու դեմենցիան

Միլիարդատեր Իլոն Մասկը երեկ YouTube-յան հեռարձակման ընթացքում ուղեղի իմպլանտով խոզ է ցուցադրել, որի գլխուղեղի մեջ մետաղադրամի չափսի իմպլանտ է տեղադրված (8 միլիմետր տրամագծով)։ Մասկի հիմնադրած «Neuralink» ընկերությունում կարծում են, որ իմպլանտը թույլ կտա մի քանի հիվանդություն բուժել։
«Սա առողջ ու երջանիկ խոզ է, որի ուղեղում երկու ամիս է` իմպլանտ է տեղադրված և հիանալի աշխատում է»,- ասել է Մասկը:

Նա պարզաբանել է, որ ամեն անգամ, երբ խոզն ինչ-որ բան է հոտոտում ու շոշափում քթով, ուղեղի սարքն ազդակներ է գրանցում:
Մասկի խոսքով` նման իմպլանտներն ապագայում կօգնեն բուժել կաթվածը, Ալցհայմերի հիվանդությունն ու դեմենցիան: