«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ է Շալյապինը սեքսի մեջ». Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան անկեղծացել է

Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ու երգիչ Պրոխոր Շալյապինը միասին հանրությանը ներկայացել են մոտ մեկ տարի առաջ, բայց կարճ ժամանակ անց հայտարարել են բաժանման մասին։
Պրոխորը Կանադայից միլիոնատեր է գտել, Իսկ Վիտալինան դեռ չի խոստովանում, թե ով է գերել իր սիրտը։
Վիտալինան պնդում է, որ Պրոխոր Շալյապինի հետ ոչ մի լուրջ հարաբերություն չի ունեցել. նրանք պարզապես զբոսնել են և գնացել են կինո։ Նրա խոսքով ՝ նույնիսկ ինտիմին չի հասել։
«Պրոխորի կողմից ուշադրությունը շատ մեծ էր, բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ոչ մի լուրջ բան մեզ մոտ լինել չի կարող։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպիսին է նա անկողնում։ Ազնվորեն, չգիտեմ։ Չեմ կարող խոսել այն մասին, ինչ չի եղել», – ասում է դաշնակահարուհին ։

Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան խոստովանում է, որ գոհ է այն բանից, թե ինչպես է այժմ դասավորվում է իր անձնական կյանքը։
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ չանեմ արարքներ, որոնց համար հետո կամաչեմ։ Ես այդպես եմ ապրում։ Իհարկե, ես ունեմ ամուսնության, երեխայի, ամուր ընտանիքի ծրագրեր։ Բայց ես շատ բարձր պահանջներ ունեմ իմ կողքիմ գտնվող մարդու նկատմամբ․ ես պետք է հիանամ նրանով։ Այնպես է սատցվել, որ ես իմ կյանքում ունեցել եմ մեկ իսկական սեր, ու շատ բախտավոր եմ, որ իմ անձնական կյանքը դասավորվել է հենց այնպես, ինչպես ես ուզում էի: Չգիտեմ ՝ կկարողանամ Արմեն Ջագարխանյանից ավելի լավին գտնել»,- պատմել է Վիտալինան: