Լիամ Փեյնը նշանադրվել է

One Direction խմբի 26-ամյա նախկին մենակատարներից մեկը՝ Լիամ Փեյնը, ամուսնության առաջարկ է արել 20-ամյա մոդել Մայա Հենրիին ՝ երկու տարվա հարաբերություններից հետո։ Լիամա Փեյնին ու նրա ընտրյալին նկատել են վերջերս Լոնդոնում ՝ Արկադի Նովիկովի ռեստորան գնալու ճանապարհին։
Մայայի մատնեմատին փայլել է երեք միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ շքեղ ադամանդե մատանին: Ու թեև զույգը փողոցում փորձում էր մնալ աննկատ, Մայան հպարտորեն ցուցադրում էր իր թանկարժեք զարդը։
Առաջին անգամ զույգի սիրավեպի մասին խոսեցին 2018 թվականի օգոստոսին ՝ գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Լիամը բաժանվեց 37-ամյա Շերիլ Քոուլից, որի հետ դաստիարակում է 3-ամյա որդուն: Մեկ տարի անց կատարողը հաստատեց նոր սիրավեպի մասին լուրերը Instagram-ում համատեղ լուսանկարով: