Սքոթ Դիսիկը հաստատել է Քլոե Քարդաշյանի և Տրիստան Թոմփսոնի վերամիավորումը

36-ամյա Քլոե Քարդաշյանի և 29-ամյա Թրիստան Թոմփսոնի ռոմանտիկ հարաբերությունների վերականգնման մասին լուրերը, վերջապես, հաստատվել են: Այսօր Քլոեն Instagram -ում հրապարակել է լողազգեստով իր լուսանկարը, ցույց տալով լավ ֆիզիկական մարզավիճակը։ Գեղեցկուհին ընկերների և ինստագրամյան հետևորդների կողմից շատ հաճոյախոսություններ է ստացել: Լուսանկարի կողքով անտարբեր չի անցել նաև Քորթնի Քարդաշյանի երեք երեխաների հայրը՝ Սքոթ Դիսիկը, ով մեկնաբանությունների բաժնում գրել է․ «13-րդ հաջողակ ես»։

Նշենք, որ բասկետբոլիստ Թոմփսոնը, ինչպես հայտնի է, «Քլիվլենդ Կավալերսի» կազմում խաղում է 13 համարի մարզաշապիկով, և Սքոթն ի նկատի է ունեցել հենց Տրիստանին։
Հիշեցնենք, որ Տրիստանը և Քլոեն անցյալ տարի բաժանվել են բասկետբոլիստ անհավատարմության մասին թաբլոիդների բազմաթիվ հրապարակումներից հետո: Չնայած բաժանմանը ՝ ռեալիթի-շոուի աստղն ու մարզիկը շարունակել են միասին հոգ տանել իրենց միակ դստեր ՝ Թրուի մասին։
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանի մեկնարկից առաջ, որը կտրվի սեպտեմբերին, շշուկներ էին տարածվել Քլեոի և Թոմփսոնի վերամիավորման վերաբերյալ:
Սքոթն իր մեկնաբանությամբ հաստատեց շշուկները։