Աննա Մելիքյանի նոր ֆիլմը «Կինոտավրի» ծրագրում է

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր ֆիլն ընդգրկված է ռուսական «Կինոտավր» մրցույթի ծրագրում։ kinoart.ru կայքը գրում է, որ  Մելիքյանի «Երեքը» և ևս 12  լիամետրաժ ֆիլմ  ընդգրկված են հիմնական մրցութում։ Ժյուրիի նախագահն է  կինոռեժիսոր, սցենարիստ Բորիս Խլեբնիկովը։

Կարճամետրաժ մրցույթում 31 ֆիլմ է ներկայացվելու։
«Կինոտավր» 31-րդ կինոփառատոնը, որը սովորաբար կայանում էր հունիսին, տեղափոխվել է սեպտեմբերի 11-18-ը։

Աննա Մելիքյանի «Երեքը»  սիրային եռանկյունու մասին  է։

Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը  2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել, իսկ 2016-ին «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունում ճանաչվել «Լավագույն ֆիլմ»-ը: