«Աշխատեք շատ, բայց մի մոռացեք ինքներդ ձեզ ուրախացնել». Գոհար Ավետիսյանը համոզել է հայազգի վարսահարդար Գեորգի Կոտին նոր մեքենա գնել

Գոհար Ավետիսյանն այս օրերին Սոչիում է: Երեկ Ինտագրամի իր էջի Stories բաժնում նա ցույց է տվել, թե ինչպես է հայազգի վարսահարդար Գեորգի Կոտը գնել Porsche Panamera մակնիշի ավտոմեքենա: Գոհարն ասել է, որ օրը պատմական է, քանի որ Գեորգին շուրջ տասը տարի վարել է նույն ավտոմեքենան ու նորը չի գնել:

«Օրեր առաջ Գեորգիի հետ զրուցում էինք և ես, բառի ուղիղ իմաստով, համոզել եմ Գեորգիին, որ նոր մեքենա գնի: Երեկ եկանք, ընտրեցինք մեքենան : Նա արժանի է ավելիին, քանի որ շատ է աշխատում: Ընկերներ, աշխատեք շատ, բայց մի մոռացեք ինքներդ ձեզ ուրախացնել»,- ասել է դիմահարդարը:

Գոհարը կարմիր վարդեր է նվիրել Գեորգիին` ավտոմեքենան գնելու առթիվ և ոսկյա խաչ է կախել մեքենայի մեջ:Մեքենան գնելուց հետո նրանք գնացել են Սոչիի ռեստորաններից մեկը: Գոհարը նաև ցույց է տվել իր նոր մատանին, որը վերջերս է ձեռք բերել: Նա գրել է, որ ինքն իրեն նվեր է արել: