Բորիս Ջոնսոնն ավելորդ քաշից ձերբազատվելու համար անձնական մարզիչ է վարձել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անձնական մարզիչ է վարձել, որպեսզի վերջինս օգնի իրեն ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ինչպես ներկայացնում է MSN.com-ը, վարչապետին այսօր առավոտյան նկատել են ֆիթնեսի հայտնի փորձագետ Հարի Ջեյմսոնի հետ վազելիս Վեստմինստերի հարևանությամբ:

Վարչապետի գրասենյակի աղբյուրը հաստատել է, որ Ջոնսոնն անձնական մարզիչ է վարձել, քանի որ լուրջ է տրամադրված մարզված արտաքին ունենալու հարցում:

Վարչապետն ավելի վաղ ավելորդ քաշի ձեռքբերումը կապել է կորոնավիրուսով վարակվելու հետ։

Հիշեցնենք, որ բրիտանացի վարչապետը «Քովիդ-19»-ով վարակվել էր մարտին: Նա հոսպիտալացվել էր և մի շաբաթ անցկացրել վերակենդանացման բաժանմունքում: