Դերասան Դմիտրի Պևցովը հոսպիտալացվել է Մոսկվայում

Մոսկվայում հոսպիտալացվել է թատրոնի և կինոյի հայտնի դերասան Դմիտրի Պևցովը: Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

«Նրա մոտ կասկածում են թոքաբորբ և շնչառական լուրջ անբավարարություն», – ասված է տելեգրամյան հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվել է, դերասան Դմիտրի Պևցովի մոտ թոքաբորբ է զարգացել Ղրիմում հանգստանալուց հետո, ինչի պատճառով թատրոնում չեղյալ են հայտարարվել նրա մասնակցությամբ մի քանի պրեմիերաներ: Հավելենք նաև, որ դերասանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Պևցովի կորոնավիրուսի թեստի արտիստի անալիզները բացասական են եղել։