Կիանու Ռիվզը խոստովանել է, թե որ դերը մարմնավորելու մասին է երազել

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը նոր հարցազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե որ բաց թողած դերի համար է զղջում:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, դերասանի խոսքով՝ ինքը երազել է Ռոսոմախ սուպերհերոսին մարմնավորելու մասին: «Այժմ արդեն չափազանց ուշ է: Ես հաշտվել եմ դրա հետ», – ասել է Ռիվզը:

Նրա երկրպագուները բազմիցս ցանկություն են հայտնել Ռիվզին Ռոսոմախի դերում տեսնելու համար: Համացանցում բազմաթիվ հարթակներ են ստեղծվել, որտեղ Ռիվզին պատկերել են սուպերհերոսի կերպարում:

Marvel-ի ֆիլմերում Ռոսոմախի դերը մարմնավորում է Հյու Ջեքմանը: