Լեդի Գագան և Արիանա Գրանդեն MTV Video Music Awards 2020-ի բեմ են բարձրացել դիմակներով (տեսանյութ, լուսանկարներ)

2020 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխությունն անցկացվել է առանց հանդիսատեսի՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում անվտանգության միջոցառումներին հետևելով: Այս տարի մրցանակաբաշխությունն իրենց համատեղ կատարմամբ հիշարժան են դարձրել ամերիկացի հայտնի երգչուհիներ Լեդի Գագան և Արիանա Գրանդեն, գրում է Daily Mail-ը։

Իրենց տպավորիչ ելույթի ժամանակ, որի ընթացքում 34-ամյա Լեդի Գագան իր վերջին՝ Chromatica ալբոմից կատարել է 911, Stupid Love և Rain On Me հիթերը, զույգը բեմում է հայտնվել դիմակներով։

Լեդի Գագան իր ելույթի համար ընտրել է լուսադիոդային LED-դիմակ, որը կրել է կատարման ամբողջ ընթացքում, իսկ 27-ամյա Գրանդեն Rain On Me հիթի կատարման ժամանակ Գագային է միացել սև մետաքսե դիմակով։

Նշենք, որ Լեդի Գագան մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն կատարող», իսկ Rain On Me զուգերգը դարձել է «Տարվա լավագույն երգ»։

Երգչուհու Chromatica վեցերորդ ստուդիական ալբոմը թողարկվել է մայիսի 29-ին: