Կրիշտիանու Ռոնալդուն, Ջորջինա Ռոդրիգեսը և չորս երեխաները․ ընտանեկան հանգստի լուսանկարները

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը միասին են արդեն չորս տարի, բայց դեռ չեն շտապում կապել իրենց ճակատագրերը: Վերջերս սիրահարները սոցիալական ցանցերում ինտրիգային հաղորդագրություններով նշանադրության մասին կասկածներ հարուցեցին, բայց չբացատրեցին, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Այսօր 25-ամյա մոդելը կիսվել է իրենց արձակուրդի նոր լուսանկարով, որում նա և Ռոնալդուն երեխաների հետ են։ Լուսանկարում զույգի երկու տարեկան ընդհանուր դուստրը՝ Ալանա Մարտինան է և փոխնակ մայրերի շնորհիվ լույս աշխարհ եկած 10-ամյա Կրիշտիանու կրտսերը ու երեք տարեկան երկվորյակներ Եվան և Մատեոն։ «Մենք քայլում ենք ձեռք ձեռքի տված մեր բազում երազանքների հետ, որոնք պետք է իրականանան»,- լուսանկարին կից գրել է Ջորջինան: