Ուղևորություն զբոսանավով և նորաձև կերպարներ. Ալսուն և ամուսինը հանգստանում են ծովի ափին

Մի քանի օր առաջ 37-ամյա Ալսուն ամուսնու՝ գործարար Յան Աբրամովի հետ մեկնել է երկար սպասված արձակուրդի: Դատելով լուսանկարներից՝ երգչուհու առօրյան բավականին հետաքրքիր է անցնում։ Այսօր Ալսուն ամուսնու հետ բացառիկ լուսանկար է հրապարակել ծովի ֆոնին, իսկ երեկ նա երկրպագուների հետ կիսվել է մի քանի նորաձև լուքերով։

Երգչուհին չի նշել, թե որ հանգստավայրում են ինքն ու ամուսինը, բայց երկրպագուները ենթադրում են, որ արձակուրդի համար ընտրվել է Մոնտենեգրոն: Հանգստի առաջին օրերին Ալսուն և Յանը նավով զբոսանք էին կազմակերպել: