Ո՞ւմ է բաժին հասել MTV Video Music Awards-ի գլխավոր մրցանակը

2020 թվականի MTV Video Music Awards-ում «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է կանադացի երգիչ The Weeknd-ը Binding Lights երգի տեսահոլովակի համար:
Այս մասին ասվում է հեռոստուաալիքի պաշտոնական կայքէջում: Նշենք, որ The Weeknd-ի նույն ստեղծագործությունը նոմինացված է եղել «R&B ոճի լավագույն երգի» համար:
Բեմ բարձրանալով` արտիստը նշել է, որ չի կարող լիարժեք ուրախ լինել իր ստացած մրցանակաների համար և արդարություն է խնդրել աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքի և Բրիոննա Թեյլորի համար: