Ալեքսանդր Րևայի կինը՝ պատմել է Թուրքիայում հանգստից դժգոհ լինելու և սեփական հյուրանոցը բացելու մասին

Ռուս հաղորդավար և շոումեն Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, որը հայկական արմատներ ունի, Instagram-ի իր էջում խոսել է Թուրքիայում հանգստանալու ժամանակ առաջացած բարդությունների մասին։
«Թուրքիայի երկրպագուներից չեմ, երկրորդ անգամ եմ այստեղ։ Ասեմ` այստեղ պետք է ջանքեր գործադրել լավ ծառայություն ստանալու համար, հատկապես ինձ նմաններին, որոնք ծառայությունների մենեջմենտի դիպլոմ ունեն: Քանի դեռ ինքս կարգուկանոն չեմ հաստատում, ինձ հանգստանալ չի հաջողվում», – գրել է Ռևան։

Շոումենի կինը հանգիստն անցկացրել է Թուրքիայի Բոդրում քաղաքում։ Նա նշել է, որ հյուրանոցի արժեքը չի համապատասխանել մատուցվող ծառայությունների որակին։ «Գին-որակ անհամապատասխանություն. սրա մասին է իմ գրառումը», – նշել է Անժելիկա Ռևան։
Արտիստի կինը բացահայտել է, որ ցանկանում է սեփական հյուրանոցը բացել։
«Դա կլինի արտասովոր հյուրանոց` լավագույն ծառայություններով»,- վստահեցրել է Անժելիկան: