Արիանա Գրանդեն դարձել է Ինստագրամում 200 մլն հետևորդ ունեցող առաջին կինը՝ առաջ անցնելով Քայլի Ջեններից և Սելենա Գոմեսից

27-ամյա երգչուհի Արիանա Գրանդեն դարձել է Ինստագրամում 200 մլն հետևորդ ունեցող առաջին կինը՝ առաջ անցնելով Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեններից (193 մլն հետևորդ) և երգչուհի Սելենա Գոմեսից (190 մլն հետևորդ), գրում է Daily Mail-ը։

Այդ կապակցությամբ ամերիկացի երգչուի Լեդի Գագան Ինստագրամում հրապարակայնորեն շնորհավորել է Գրանդեին։

«Շնորհավորում եմ իմ ընկեր Արիանա Գրանդեին 200 միլիոն հետևորդների կապակցությամբ: Դու թագուհի ես: Կրի՛ր թագդ»,- իր լուսանկարին կից գրել է Լեդի Գագան։

Նշվում է, որ Ինստագրամում 200 միլիոն հետևորդների շեմն այս տարվա հունվարին առաջին անգամ հատել է աշխարհահռչակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։ Այժմ Պորտուգալիայի հավաքականի 35-ամյա ավագն ունի 237 մլն հետևորդ։