Դևիդն ու Վիկտորյա Բեքհեմները շնորհավորել են իրենց որդուն 18-ամյակի կապակցությամբ

Այսօր 45-ամյա Դևիդ Բեքհեմի և 46-ամյա Վիկտորիայի ընտանիքում մեծ տոն է. լրանում է աստղային զույգի միջին որդու ՝ Ռոմեոյի 18 տարին։ Նշենք, որ տղան գնացել է հոր հետքերով և լրջորեն տարվել է ֆուտբոլով:
Աստղային ծնողները շնորհավորել են նրան՝ կատարելով հուզիչ գրառումներ Instagram-ում։ Առաջինը եղել է Դևիդը, ով հրապարակել է տեսահոլովակ, որտող Ռոմեոյի կյանքի տարբեր տարիներին արված լուսանկարներն են։
«Այս փոքրիկ (թեև ոչ այնքան փոքր) մարդու 18-ամյակն է այսօր։ Դու մարդ ես դարձել և ինչպես դու ես քո մասին ասում՝ վերջապես դարձել ես իսկական տղամարդ: Մենք ցանկանում ենք երբեք չհանձնվես և չհրաժարվես քո նպատակներից։ Այստեղ հավաքված են լուսանկարներ այն պահից, երբ ես առաջին անգամ տեսա քեզ ծննդատանը, մինչև այսօր, երբ ես ստիպված էի ընդունել, որ իմ որդին ինձնից բարձրահասակ է դարձել: Ծնունդդ շնորհավոր, ընկեր»,- գրել է Դևիդը։

«Շնորհավորում եմ 18-ամյակի կապակցությամբ, Ռոմեո։ Մենք շատ հպարտ ենք, թե ինչպիսի ես դու դարձել։ Դու հավասարապես գեղեցիկ ես և արտաքնապես և հոգեպես, և մենք սիրում ենքքեզ շատ։ Ամենասիրելի ու բարի հոգի ունեցող մարդն ես աշխարհում։ Ես քեզ ուղարկում եմ բազմաթիվ համբույրներ»,- իր հերթին գրել է աստղային մայրիկը։
Վիկտորյան նաև տղաների և դստեր լուսանկարն է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչեպս է անցել որդու 18-ամյակը։