Լուսինե Թովմասյանը նշում է ամուսնության 7-ամյակը․ նա կիսվել է մինչ այս չհրապարակված լուսանկարներով

Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում կիսվել է ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի հետ հարսանեկան լուսանկարներով, որոնք մինչ այս չէին հրապարակվել։
Աստղային զույգն այսօր նշում է ամուսնության 7-ամյակը:
«Արդեն 7 տարի միասին։ Ոնց որ ամբողջ կյանքում քեզ ճանաչել եմ: Եվ արդեն առանց քեզ թվում է անհնար: Happy Anniversary»,- ֆոտոշարքին կից գրել է Լուսինեն։
Որքան էլ որ զարմանալի լինի, ընտանիքի յուրաքանչյուր ծնունդ ունի իր ուրույն անվանումն ու նշանակությունը:
Պղնձե հարսանիքը տոնում են համատեղ կյանքի յոթերորդ տարում: Համարվում է, որ ընտանիքի զարգացումը հասել է արդեն այն փուլին, երբ հարաբերություններն արդեն բավականաչափ ամրացել են, քանդել այն շատ դժվար կլինի: Բայց պղինձը նաև փափուկ մետաղ է` էլաստիկ և ճկուն: Նրան հեշտ է տաքացնել և ձեւափոխել: Երիտասարդ ընտանիքին դեռ շատ փորձություններ են սպասում, կկարողանան արդյոք գոյատևել, կախված է միմիայն նրանցից:
Յոթամյակը նշելու ժամանակ նվիրում են պղնձե մատանիներ, պայտեր, նալեր կամ զարդեղեն պղնձից։