«Խենթ, ոչ խելագար» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվելու է «Խենթ, ոչ խելագար» ֆիլմը, որի պրոդյուսերն է Օֆելյա Հարությունյանը։ Այս մասին հայտնում են Կինեմատոգրաֆիստների միությունից։

Հոգեբույժը, որն ուսումնասիրում է սերիական մարդասպաններին, փորձում է գտնել, թե ինչո՞ւ են սպանում, ինչո՞ւ են ոմանք սպանում, իսկ ոմանք դիմադրում այդ գայթակղությանը հարցերի պատասխանները՝ բացելով բազում հոգեբանական շերտեր:

«Սպասենք վենետիկյան պրեմիերային և հուսանք, որ հաջողությունը նոր ուղիներ կհարթի հայ պրոդյուսերի համար: Ցավոք, COVID-19-ի պատճառով Օֆելյա Հարությունյանը չի մեկնի Վենետիկ, բայց նա հուսով է, որ մի օր իրենց հաղթանակը կնշեն թիմով»,- նշում են Կինեմատոգրաֆիստների միությունից:

«Բացարձակ սյուրռեալիստական ​​է ֆիլմ ունենալ Վենետիկում, որը երազանք է, բայց, չզգալ, չշոշափել այդ իրականությունը»,- գրել է Օֆելյան և ավելացրել, որ ուրախ է իր թիմի համար, և հուսով է, մի օր իրենք միասին կնշեն իրենց հաղթանակը:

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 2-12-ը։