Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող կինը մեկ տարում վաստակել է 590 մլն դոլար․Forbes

Շտապում ենք կիսվել 2020 թվականին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող կանանց նոր վարկանիշով, որոնք ձեռքերը ծալած չեն նստել ամբողջ կարանտին, այլ զբաղվել են ստեղծագործական աշխատանքներով կամ բիզնեսով:
Ամենաբարձր եկամուտը, Forbes-ի տվյալներով, 23-ամյա հեռուստաաստղ Քայլի Ջեներն ունի։ Kylie Cosmetics օծանելիքի և կոսմետիկայի ընկերության 51%-ի վաճառքի արդյունքում աստղի եկամուտը կազմել է 590 մլն դոլար (44,5 մլրդ ռուբլի)։ Իսկ աստղի ընդհանուր կարողությունը գնահատվում է 900 մլն դոլար (66,4 մլրդ ռուբլի)։

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է 62-ամյա հաղորդավարուհի  Էլեն Դեջեներսը։ Չնայած իր թիմի դժգոհություններին շոուի նկարահանման հարթակում անընդունելի վերաբերմունքի և թունավոր մթնոլորտի ստեղծման վերաբերյալ, ընթացիկ տարում աստղը վաստակել է 84 մլն դոլար (6,2 մլրդ ռուբլի):


Երրորդ տեղում է 27-ամյա  Արիանա Գրանդեն։ Երգչուհու եկամուտը կազմել է 72 մլն դոլար (5,3 մլրդ ռուբլի)։ Ի դեպ, նա նաև դարձել է Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող կինը. Նրան ինստագրամյան հետևորդների թիվը հասել է 200 միլիոնի: Ավելի շատ հետևորդ ունի միայն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (237 միլիոն)։

Առաջատարների հնգյակում տեղ են գտել նաև Թեյլոր Սվիֆթը, ով վերջերս թողարկել է իր նոր ալբոմը, և Ջոան Ռոուլինգը: Մեկ տարում նրանք վաստակել են 63,5 մլն դոլար և 60 մլն դոլար ։